Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենայի խաղարկություն Երևանում
2025 թվականի դեկտեմբերի 27-ին Երևան քաղաքում տեղի ունեցավ մեծ հետաքրքրություն առաջացրած միջոցառում․ «Մեհրաբյան և Որդիներ» ընկերության և «Շին Սթար» խանութի համագործակցության շրջանակում կազմակերպվեց Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենայի և մի շարք արժեքավոր նվերների խաղարկությունը։
Խաղարկությանը մասնակցելու իրավունք ունեցավ ընդհանուր առմամբ 824 խաղարկվող կտրոն, ինչը վկայում է հաճախորդների մեծ հետաքրքրության և միջոցառման հաջողության մասին։ Օրվա ամենասպասված պահը դարձավ գլխավոր մրցանակի՝ Hyundai Elantra ավտոմեքենայի խաղարկությունը։ Գլխավոր մրցանակի երջանիկ հաղթող ճանաչվեց Երևան քաղաքի բնակիչ Արմեն Համբարձումյանը, ով մեծ ուրախությամբ ընդունեց իր նոր ավտոմեքենան։
Այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ ընդգծեց «Մեհրաբյան և Որդիներ» ընկերության և «Շին Սթար» խանութի արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաև նրանց հանձնառությունը՝ հաճախորդներին առաջարկելու հետաքրքիր, նոր հնարավորություններ և բացառիկ փորձառություններ։