Սոցիալական Պատասխանատվություն
INNOTEK-ում սոցիալական պատասխանատվությունն ընկած է մեր ռազմավարական մտածողության հիմքում։ Մենք հավատում ենք, որ ժամանակակից արդյունաբերությունը պետք է զարգանա ոչ միայն տնտեսական նպատակներով, այլև՝ շրջակա միջավայրի նկատմամբ հարգալից և կայուն գործելաոճով։
INNOTEK-ի նոր էկո գործարանը նախագծվել և ստեղծվել է շրջակա միջավայրի նկատմամբ զգայուն և արդյունավետ լուծումների կիրառմամբ։ Գործարանը հագեցած է՝
- արևային մարտկոցներով՝ վերականգնվող էներգիայի օգտագործման համար,
- օդի զտման սարքավորումներով՝ արտանետումներն առավելագույնս նվազեցնելու նպատակով,
- ջրի հավաքման և վերաօգտագործման համակարգերով՝ ջրային ռեսուրսների խելամիտ կառավարումն ապահովելու համար,
- վերամշակման տեխնոլոգիաներով՝ նյութական կորուստներն ու թափոնները նոր ռեսուրսների վերածելու համար,
- ժամանակակից լաբորատոր սարքավորումներով՝ արտադրանքի որակի վերահսկումն ու օպտիմալիզացիան ապահովելու նպատակով։
Գործարանն աշխատում է առանց թափոնների արտադրության սկզբունքով՝ ապացուցելով, որ արդյունավետությունն ու էկոլոգիական պատասխանատվությունը կարող են համատեղելի լինել։
Մեր մոտեցումը դուրս է գալիս միայն արտադրական գործընթացների սահմաններից։ Մենք կարևորում ենք նաև մարդկանց հետ գործակցությունը՝ մեր աշխատակիցների բարեկեցության ապահովումից մինչև գործընկերների համար պատասխանատու պայմաններ ձևավորելը։ Մեր թիմի 400-ից ավելի մասնագետների համար ստեղծված են ոչ միայն օպտիմալ աշխատանքային պայմաններ, այլև վերապատրաստման և մասնագիտական զարգացման հնարավորություններ։
Բացի էկոլոգիական պատասխանատվությունից՝ մեր գործունեության մեջ կարևոր տեղ է հատկացվում նաև սոցիալական ազդեցությանը։
- Տեղական արտադրության խթանում․ Մենք ներդրում ենք կատարում տեղական արդյունաբերության զարգացման մեջ՝ կառուցելով և գործարկելով նոր արտադրական հզորություններ։ Սա ոչ միայն ապահովում է շուկայի համար որակյալ տեղական հումքի հասանելիություն, այլև նվազեցնում է ներմուծման կախվածությունը։
- Աշխատատեղեր և զբաղվածություն․ Մեր կողմից ներկայացվող TOTAL, DYLLU, APECS և այլ ապրանքանիշերը հասանելի են Հայաստանի բոլոր մարզերում՝ ավելի քան 240 պաշտոնական գործընկերների խանութներում։ Այս ցանցի զարգացումը միաժամանակ ստեղծում է նոր աշխատատեղեր և խթանում տնտեսական ակտիվությունը մարզերում։
- Փորձի փոխանցում և մասնագիտական աճ․ Մենք կարևորում ենք շինարարության ոլորտում գիտելիքի հասանելիությունն ու որակյալ կրթությունը։ Մասնագիտական կրթությունը խթանելու նպատակով հիմնել ենք պրակտիկ ուսուցման հատուկ դասարան ՃՇՀԱՀ միջին մասնագիտական կրթության քոլեջում։ Բացի այդ, պարբերաբար կազմակերպում ենք մասնագիտական թրեյնինգներ վարպետների համար՝ նոր նյութերի, գործիքների և տեխնոլոգիաների վերաբերյալ։
- Ճանաչում և մրցանակներ. INNOTEK-ի գործունեությունն արժանացել է ոլորտի մասնագիտական հանրության բարձր գնահատանքին։ Մենք ստացել ենք մի շարք մրցանակներ և պատվոգրեր, որոնք վկայում են մեր արտադրանքի որակի, նորարարական մոտեցումների և պատասխանատու գործելաոճի մասին։
Այս ճանաչումները մեզ պարտավորեցնում են շարունակաբար բարձրացնել ոլորտի ստանդարտները և ապահովել կայուն զարգացում՝ որպես վստահելի գործընկեր թե՛ տեղական, և թե՛ միջազգային շուկաներում։
INNOTEK-ում մենք գիտակցում ենք, որ մեր ամեն որոշումը ազդում է ոչ միայն շուկայի, այլ նաև մարդկանց ու միջավայրի վրա։ Այդ իսկ պատճառով պատասխանատվությունը մեզ համար պարզապես սկզբունք չէ, այլ՝ երկարաժամկետ մտածողություն՝ հիմնված կայունության և փոխադարձ շահի վրա։