Mercedes մակնիշի ավտոմեքենայի խաղարկություն Արթիկում

10 դկտ

 

Արթիկի «Փեթակ» խանութի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում 2024 թվականի հոկտեմբերին Արթիկ քաղաքում բացվեց Dyllu ապրանքանիշի առաջին բրենդային խանութը Հայաստանում։ Նոր խանութի բացումը ոչ միայն ընդլայնեց ապրանքանիշի ներկայությունը, այլ նաև ավելացրեց մրցակցային առաջարկները Արթիկում՝ հաճախորդներին տրամադրելով ավելի որակյալ և ժամանակակից ընտրություն։

Այս համագործակցության հաջորդ կարևոր իրադարձությունը կայացավ արդեն 2025 թվականի դեկտեմբերի 10-ին, երբ «Մեհրաբյան և Որդիներ» ընկերության և Արթիկի «Փեթակ» խանութի համագործակցության շրջանակում կազմակերպվեց Mercedes մակնիշի ավտոմեքենայի, ինչպես նաև մի շարք արժեքավոր նվերների խաղարկությունը։

Խաղարկությանը մասնակցելու պայմանները հնարավորություն տվեցին մեծ թվով հաճախորդների ներգրավվել միջոցառմանը․ ընդհանուր առմամբ գրանցվեց 219 խաղարկվող կտրոն, ինչը վկայում է միջոցառման նկատմամբ բարձր հետաքրքրության և վստահության մասին։

Օրվա ամենասպասված պահը Mercedes մակնիշի ավտոմեքենայի խաղարկությունն էր, որի ընթացքում գլխավոր մրցանակի հաղթող ճանաչվեց Արթիկ քաղաքի բնակիչ Ավետիք Աջամօղլյանը։ Կազմակերպիչների, հյուրերի և մասնակիցների համար այդ պահը դարձավ միջոցառման ամենաուրախ և հիշարժան պահերից մեկը։

Այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ ընդգծեց «Մեհրաբյան և Որդիներ» ընկերության և «Փեթակ» խանութի արդյունավետ համագործակցությունը՝ միաժամանակ ներկայացնելով նոր ձևաչափի հաճախորդամետ մոտեցում։