Mercedes մակնիշի ավտոմեքենայի խաղարկություն Իջևանում

20 դկտ

2025 թվականի դեկտեմբերի 20-ին Իջևան քաղաքը դարձավ ուշադրության կենտրոնում․ «Մեհրաբյան և Որդիներ» ընկերության և «TOTAL Իջևան» խանութի համագործակցությամբ կազմակերպվեց Mercedes մակնիշի ավտոմեքենայի և մի շարք արժեքավոր նվերների մեծ խաղարկությունը։

Միջոցառման շրջանակում հաճախորդներն իրենց գնումների դիմաց ստանում էին խաղարկային կտրոններ, ինչի արդյունքում գրանցվեց 1367 մասնակցող կտրոն․ ցուցանիշ, որը վկայում է նախաձեռնության լայն հետաքրքրության և ամուր վստահության մասին։

Օրվա ամենասպասված պահը Mercedes-ի գլխավոր խաղարկությունն էր։ Բազմաթիվ մասնակիցների ներկայությամբ գլխավոր մրցանակի հաղթող ճանաչվեց Իջևան քաղաքի բնակիչ Նարեկ Խնկոյանը, ով մեծ հուզմունքով ստացավ միջոցառման ամենաթանկարժեք նվերը։

Խաղարկությունը փաստեց «Մեհրաբյան և Որդիներ» ընկերության և «TOTAL Իջևան» խանութի արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով հաճախորդամետ մոտեցումը, բրենդի զարգացումը և նոր ձևաչափով շուկայական ակտիվությունը։