Մարքեթինգի մենեջեր

Պաշտոնի նկարագրություն

 Մարքեթինգի մենեջերը պատասխանատու կլինի շուկայում ապրանքանիշի տեսանելիության բարձրացման, վաճառքի խթանման և գործընկեր խանութների հետ հարաբերությունների ամրապնդման համար: Նա անմիջական կապ կունենա շինանյութերի խանութների հետ՝ ապահովելով ապրանքանիշի ճիշտ ներկայացումը շուկայում։

 

Հիմնական պարտականություններ

  • •    Այցելություններ կատարել գործընկեր խանութներ՝ ապրանքների ցուցադրման, դարակների դասավորության և բրենդային նյութերի վերահսկման համար:
  • •    Կառուցել և ամրապնդել հարաբերություններ խանութների պատասխանատուների, վաճառքի աշխատակիցների և մենեջերների հետ:
  • •    Կազմակերպել թրեյնինգներ վաճառողների և խանութների այլ անձնակազմի համար՝ ներկայացնելով ապրանքանիշի հիմնական առավելությունները:
  • •    Իրականացնել ակցիաներ և հաճախորդների ներգրավվածության ծրագրեր:
  • •    Տարածել և վերահսկել POS նյութերի (բաններներ, ցուցափեղկերի գովազդային նյութեր, նմուշներ, բուկլետներ և այլն) տեղադրումը խանութներում, խանութների արտաքին և ներքին ձևավորում:
  • •    Համակարգված աշխատանք վաճառքների և ֆինանսական բաժինների հետ։
  • •    Հավաքագրել տվյալներ` շուկայում ապրանքի պահանջարկի, գների և մրցակցության վերաբերյալ:
  • •    Նոր հնարավորություններ հայտնաբերել ապրանքանիշի ներկայացման համար:
  • •    Վերահսկել ապրանքային մնացորդները խանութներում և օժանդակել վերապատվերի կազմակերպմանը:
  • •    Պատրաստել հաշվետվություններ:

 

Պահանջվող հմտություններ և որակավորումներ

  • •    Մարքեթինգի կամ մանրածախ վաճառքի ոլորտում փորձ՝ նվազագույնը 2 տարի:
  • •    Հաղորդակցման և հարաբերությունների կառավարման հմտություններ:
  • •    Նախաձեռնողականություն, կազմակերպվածություն և ինքնուրույն աշխատելու ունակություն:

 

Ծրագրային իմացություն

  • •    Word, Excel