ԿՈՆՏԵՆՏ ՄԵՆԵՋԵՐ
Աշխատանքի նկարագրություն
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը աշխատանքի է հրավիրում կոնտենտ մենեջերի՝ Ընկերության զարգացող թիմը համալրելու համար։
Աշխատանքային պարտականություններ
• Ստեղծել, խմբագրել, թարգմանել (ըստ պահանջի) գրավիչ բովանդակություն ընկերության տարբեր կապուղիների համար, այդ թվում՝ սոցիալական մեդիայի, կայքի հրապարակումների և բլոգի համար։
• Ստեղծել, խմբագրել եռալեզու ճշգրիտ բովանդակություն ընկերության կայքում առկա ապրանքների համար։
• Ապահովել ընկերության կայքում ստեղծված բովանդակության ֆոտո և վիդեո նյութեր (ինֆորմացիայի բացակայության դեպքում տեղեկացնել վերադասին)։
• Գրել եռալեզու հաղորդագրություններ և այլ տեղեկատվական գրառումներ՝ ըստ անհրաժեշտության։
• Հետևել և հավաքագրել կազմակերպության վերաբերյալ լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում հրապարակված տեղեկությունները։
• Կատարել բուն պարտականություններից բխող այլ աշխատանքներ:
Անհրաժեշտ հմտություններ
- • Adobe Photoshop, Adobe Illustrator, MS Office (Word, Excel, PowerPoint) ծրագրերի գերազանց իմացություն:
- • Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում:
- • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն։
- • Մասնագիտական այլ ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն:
- • Trello առաջադրանքների ծրագրի իմացություն։
- • SEO բազային գիտելիքներ։
- • Մարքեթփլեյսերի հետ աշխատանքի փորձ։
Լրացուցիչ տեղեկություն
- Ընկերության ապրանքատեսականու ձեռքբերման դեպքում հատուկ զեղչի տրամադրում,
- Ճաշարանի և ծառայողական ավտոբուսի առկայություն: