Odoo օպերատոր
Նկարագրություն
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ ընկերությունը աշխատանքի է հրավիրում Odoo օպերատոր, Ընկերության զարգացող թիմը համալրելու համար։
Պարտականություններ
· Հաշիվ-ապրանքագրերի և տեղափոխությունների ձևակերպում,
· Պահեստի ելքի փաստաթղթերի ձևակերպում,
· Ձեռքբերումների, ստացված ծառայությունների և հավելյալ ծախսերի ձևակերպում,
· Քաղվածքների ձևակերպում,
· Տվյալների մուտքագրում՝ հաշվետվությունների ստացման նպատակով,
· ՀՄ-ների ձևակերպում,
· Ապրանքների և ծառայությունների գնացուցակների թարմացում,
· Տեղեկատուների թարմացում,
· Պատրաստի արտադրանքի և հումք-նյութի մնացորդների վերահսկում:
Պահանջներ
· Համապատասխան աշխատանքային փորձ,
· Odoo ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
· Microsoft Office ծրագրային փաթեթի իմացություն,
· Հայերենի և ռուսերենի իմացություն:
Առավելություններ
· Ընկերության ապրանքատեսականու ձեռքբերման դեպքում հատուկ զեղչի տրամադրում,
· Ճաշարանի և ծառայողական ավտոբուսի առկայություն: