Գնումների պատասխանատուի օգնական

Նկարագրություն

“Մեհրաբյան և Որդիներ” Ընկերությունը աշխատանքի է հրավիրում փորձառու գնումների պատասխանատուի օգնական, ով կապահովի և կկազմակերպի Ընկերության պաշտոնական գործընկերներից ներմուծվող ապրանքատեսակների ձեռքբերումը:

Պարտականություններ

  • • Զարգացնել կապը Պաշտոնական գործընկեր-մատակարարների հետ՝ պահպանելով համագործակցության համակարգված մոտեցում:
  • • Ապահովել համապատասխան ներմուծման պայմանագրերի կնքումը և վարումը:
  • • Կազմել, վարել և պլանավորել վճարումների ժամանակացույցը:
  • • Անհրաժեշտության դեպքում կազմակերպել ապրանքների փոխադրումը և դրա հետ կապված փաստաթղթաշրջանառությունը:
  • • Ապահովել ստացվող ապրանքների մաքսազերծման գործընթացի համար անհրաժեշտ փաստաթղթավորումը:
  • • Կատարել 1C ծրագրում հաստիքից բխող աշխատանքներ՝ ապրանքների կոդերի մուտքագրում, համապատասխան հաշվետվությունների կազմում և այլն:
  • • Իրականացնել հաշվետվությունների վերլուծում, մնացորդների գնահատում՝ ապրանքների պատվերների ծավալի ձևավորման համար:
  • • Կազմել պատվերը, իրականացնել անհրաժեշտ ձևակերպումները։

Պահանջներ

  • • Նվազագույնը 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ։
  • • MS Office – ի լավ իմացություն, Exel-ի խորացված իմացությունը կդիտվի որպես առավելություն։
  • • 1C-ի լավ իմացությունը կդիտվի որպես առավելություն։
  • • Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է։
  • • Թիմում աշխատելու ունակություն, պատասխանատվության բարձր զգացում: