Մարքեթինգային նախագծերի մենեջեր - օգնական

Պաշտոնի նպատակը:

Աջակցել մարքեթինգի բաժնի ղեկավարին նախագծերի կազմակերպման, իրականացման և բաժնի աշխատանքների օպերատիվ կառավարման գործընթացում:

Հիմնական պարտականություններ.

  • •    Կազմակերպել և համակարգել մարքեթինգային նախագծերի ընթացիկ աշխատանքները։
  • •    Մոնիտորինգ իրականացնել նախագծերի կատարման ընթացքի և ժամկետների պահպանման ուղղությամբ։
  • •    Համագործակցել արտաքին մատակարարների, գործընկերների և ներքին բաժինների հետ՝ աշխատանքների արդյունավետ իրականացման համար։
  • •    Նախապատրաստել հաշվետվություններ, շնորհանդեսներ և հաշվետվական նյութեր մարքեթինգի ղեկավարի համար։
  • •    Աջակցել բաժնի օպերատիվ աշխատանքներում՝ միջոցառումների կազմակերպում, բովանդակության ստեղծման համակարգում, գովազդային արշավների ընթացքին հետևում։
  •  

Պահանջվող որակավորումներ.

  • •    Բարձրագույն կրթություն մարքեթինգի, բիզնեսի կառավարման կամ հարակից ոլորտում։
  • •    Առնվազն 2 տարվա փորձ մարքեթինգային նախագծերի կառավարման ոլորտում։
  • •    Նախագծերի կառավարման հմտություններ, բիզնես գործընթացների լավ պատկերացում։
  • •    Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն, ռուսերենի իմացությունը՝ ցանկալի։
  • •    MS Office ծրագրերի իմացություն։
  •  

Անհատական որակներ.

  • •    Կազմակերպչական բարձր հմտություններ և բազմապրոցեսային աշխատանքների կառավարում։
  • •    Արագ կողմնորոշվելու և խնդիրներ լուծելու ունակություն։
  • •    Պարտաճանաչություն և մանրուքներին ուշադրություն։
  • •    Թիմային աշխատանքի հմտություններ և նախաձեռնող մոտեցում։