Մարքեթինգային նախագծերի մենեջեր - օգնական
Պաշտոնի նպատակը:
Աջակցել մարքեթինգի բաժնի ղեկավարին նախագծերի կազմակերպման, իրականացման և բաժնի աշխատանքների օպերատիվ կառավարման գործընթացում:
Հիմնական պարտականություններ.
- • Կազմակերպել և համակարգել մարքեթինգային նախագծերի ընթացիկ աշխատանքները։
- • Մոնիտորինգ իրականացնել նախագծերի կատարման ընթացքի և ժամկետների պահպանման ուղղությամբ։
- • Համագործակցել արտաքին մատակարարների, գործընկերների և ներքին բաժինների հետ՝ աշխատանքների արդյունավետ իրականացման համար։
- • Նախապատրաստել հաշվետվություններ, շնորհանդեսներ և հաշվետվական նյութեր մարքեթինգի ղեկավարի համար։
- • Աջակցել բաժնի օպերատիվ աշխատանքներում՝ միջոցառումների կազմակերպում, բովանդակության ստեղծման համակարգում, գովազդային արշավների ընթացքին հետևում։
Պահանջվող որակավորումներ.
- • Բարձրագույն կրթություն մարքեթինգի, բիզնեսի կառավարման կամ հարակից ոլորտում։
- • Առնվազն 2 տարվա փորձ մարքեթինգային նախագծերի կառավարման ոլորտում։
- • Նախագծերի կառավարման հմտություններ, բիզնես գործընթացների լավ պատկերացում։
- • Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն, ռուսերենի իմացությունը՝ ցանկալի։
- • MS Office ծրագրերի իմացություն։
Անհատական որակներ.
- • Կազմակերպչական բարձր հմտություններ և բազմապրոցեսային աշխատանքների կառավարում։
- • Արագ կողմնորոշվելու և խնդիրներ լուծելու ունակություն։
- • Պարտաճանաչություն և մանրուքներին ուշադրություն։
- • Թիմային աշխատանքի հմտություններ և նախաձեռնող մոտեցում։