էլեկտրիկ/էլեկտրամեխանիկ INNOTEK LLC
“Իննոթեկ” ընկերությունը աշխատանքի է հրավիրում էլեկտրիկի/էլեկտրամեխանիկի, Ընկերության զարգացող թիմը համալրելու համար։ էլեկտրիկը/էլեկտրամեխանիկը պատասխանատու է լինելու ընկերության էլեկտրական համակարգերի, սարքավորումների սպասարկման, վերանորոգման և աշխատանքի անխափան ապահովման համար։
Աշխատանքային պարտականություններ՝
- • ապահովել Ընկերության էլեկտրական համակարգերի, սարքավորումների բնականոն և անխափան աշխատանքը,
- • համաձայն Ընկերությունում սահմանված գրաֆիկի ստուգել սարքավորումների տեխնիկական վիճակը,
- • անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկել խափանված սարքավորումները վերանորոգելու և անհրաժեշտության դեպքում դրանք փոխարինելու համար,
- • պահպանել սարքավորումների տեղադրման, շահագործման, ստուգման և վերանորոգման աշխատանքների անվանգության կանոնները,
- • գործառույթներ, որոնք կապված են էլեկտրական և էլեկտրամեխանիկական համակարգերի հետ։
Անհրաժեշտ պահանջներ՝
- • 2 տարվա աշխատանքային փորձ,
- • սարքավորումների շահագործման նորմերի և կանոնների իմացություն,
- • աշխատանքի անվտանգության կանոնների իմացություն:
Առավելություններ՝
- • ընկերության ապրանքատեսականու ձեռքբերման դեպքում հատուկ զեղչի տրամադրում,
- • անվճար սնունդ,
- • ծառայողական ավտոբուսի առկայություն։