էլեկտրիկ/էլեկտրամեխանիկ INNOTEK LLC

“Իննոթեկ” ընկերությունը աշխատանքի է հրավիրում էլեկտրիկի/էլեկտրամեխանիկի, Ընկերության զարգացող թիմը համալրելու համար։ էլեկտրիկը/էլեկտրամեխանիկը պատասխանատու է լինելու ընկերության էլեկտրական համակարգերի, սարքավորումների  սպասարկման, վերանորոգման և աշխատանքի անխափան ապահովման համար։

Աշխատանքային պարտականություններ՝

  • •    ապահովել Ընկերության էլեկտրական համակարգերի, սարքավորումների բնականոն և անխափան աշխատանքը,
  • •    համաձայն Ընկերությունում սահմանված գրաֆիկի ստուգել սարքավորումների տեխնիկական վիճակը,
  • •    անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկել խափանված սարքավորումները վերանորոգելու և անհրաժեշտության դեպքում դրանք փոխարինելու համար,
  • •    պահպանել սարքավորումների տեղադրման, շահագործման, ստուգման և վերանորոգման աշխատանքների անվանգության կանոնները,
  • •    գործառույթներ, որոնք կապված են էլեկտրական և էլեկտրամեխանիկական համակարգերի հետ։

Անհրաժեշտ պահանջներ՝

  • •     2 տարվա աշխատանքային փորձ,
  • •     սարքավորումների շահագործման նորմերի և կանոնների իմացություն,
  • •     աշխատանքի անվտանգության կանոնների իմացություն:

Առավելություններ՝

  • •     ընկերության ապրանքատեսականու ձեռքբերման դեպքում հատուկ զեղչի տրամադրում,
  • •     անվճար սնունդ,
  • •     ծառայողական ավտոբուսի առկայություն։