Իրավաբանական բաժնի մասնագետ

«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ ընկերությունը աշխատանքի է հրավիրում Իրավաբանական բաժնի մասնագետի, որը պատասխանատու է ընկերության պայմանագրերի և ներքին իրավական փաստաթղթերի մշակման, օրենսդրական փոփոխությունների վերլուծության և դրանց կիրառման, դատարաններում ու վարչական մարմիններում ընկերության շահերի ներկայացման, ինչպես նաև ընկերության գործունեությանը վերաբերող հիմնական իրավաբանական խորհրդատվության ապահովման համար:

Պարտականություններ՝

  • Տարաբնույթ գործարքների հետ կապված պայմանագրերի մշակում և դրանց բովանդակության նկատմամբ իրավաբանական գնահատում;
  • Դատարան ներկայացվող փաստաթղթերի, հայցերի և դիմումների պատրաստում;
  • Դատարաններում կամ վարչական մարմիններում ներկայացուցչություն՝ ընկերության շահերի պաշտպանության համար;
  • Պետական մարմինների կողմից իրականացվող ստուգումների ժամանակ անհրաժեշտ փաստաթղթերի մշակում;
  • Ընկերության ապրանքանիշերի գրանցման, փոփոխության կամ երկարաձգման հարցերով իրավաբանական աջակցություն;
  • Ընկերության ներմուծման և արտահանման գործընթացներին վերաբերող իրավաբանական փաստաթղթերի մշակում, թույլտվությունների, լիցենզիաների ստացմանն ուղղված աշխատանքներ և ժամկետների նկատմամբ հսկողություն;
  • Սերտ համագործակցություն ընկերության մյուս ստորաբաժանումների հետ՝ իրավաբանական հարցերի վերաբերյալ համապատասխան աջակցություն ցուցաբերելու համար;
  • Անմիջական ղեկավարի կողմից տրված հանձնարարությունների կատարում։

Պահանջներ՝

  • Բարձրագույն կրթություն;
  • Ոչ պակաս, քան 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ;
  • Microsoft Office ծրագրային փաթեթի իմացություն;
  • Հայերենի և ռուսերենի իմացություն;

Առավելություններ՝

  • Բարենպաստ աշխատանքային պայմաններ;
  • Մրցակցային աշխատավարձ՝ ըստ թեկնածուի փորձի և որակավորման;
  • Ընկերության ապրանքատեսականու ձեռքբերման դեպքում հատուկ զեղչի տրամադրում,
  • Ճաշարանի և ծառայողական ավտոբուսի առկայություն: