Իրավաբանական բաժնի մասնագետ
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ ընկերությունը աշխատանքի է հրավիրում Իրավաբանական բաժնի մասնագետի, որը պատասխանատու է ընկերության պայմանագրերի և ներքին իրավական փաստաթղթերի մշակման, օրենսդրական փոփոխությունների վերլուծության և դրանց կիրառման, դատարաններում ու վարչական մարմիններում ընկերության շահերի ներկայացման, ինչպես նաև ընկերության գործունեությանը վերաբերող հիմնական իրավաբանական խորհրդատվության ապահովման համար:
Պարտականություններ՝
- Տարաբնույթ գործարքների հետ կապված պայմանագրերի մշակում և դրանց բովանդակության նկատմամբ իրավաբանական գնահատում;
- Դատարան ներկայացվող փաստաթղթերի, հայցերի և դիմումների պատրաստում;
- Դատարաններում կամ վարչական մարմիններում ներկայացուցչություն՝ ընկերության շահերի պաշտպանության համար;
- Պետական մարմինների կողմից իրականացվող ստուգումների ժամանակ անհրաժեշտ փաստաթղթերի մշակում;
- Ընկերության ապրանքանիշերի գրանցման, փոփոխության կամ երկարաձգման հարցերով իրավաբանական աջակցություն;
- Ընկերության ներմուծման և արտահանման գործընթացներին վերաբերող իրավաբանական փաստաթղթերի մշակում, թույլտվությունների, լիցենզիաների ստացմանն ուղղված աշխատանքներ և ժամկետների նկատմամբ հսկողություն;
- Սերտ համագործակցություն ընկերության մյուս ստորաբաժանումների հետ՝ իրավաբանական հարցերի վերաբերյալ համապատասխան աջակցություն ցուցաբերելու համար;
- Անմիջական ղեկավարի կողմից տրված հանձնարարությունների կատարում։
Պահանջներ՝
- Բարձրագույն կրթություն;
- Ոչ պակաս, քան 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ;
- Microsoft Office ծրագրային փաթեթի իմացություն;
- Հայերենի և ռուսերենի իմացություն;
Առավելություններ՝
- Բարենպաստ աշխատանքային պայմաններ;
- Մրցակցային աշխատավարձ՝ ըստ թեկնածուի փորձի և որակավորման;
- Ընկերության ապրանքատեսականու ձեռքբերման դեպքում հատուկ զեղչի տրամադրում,
- Ճաշարանի և ծառայողական ավտոբուսի առկայություն: