Մարքեթինգի մասնագետ
“Մեհրաբյան և Որդիներ” ընկերությունը աշխատանքի է հրավիրում Մարքեթինգի մասնագետի, ով պատասխանատու է լինելու ընկերության շուկայի վերլուծության, ապրանքատեսականու առաջխաղացման, թվային մարքեթինգի, բրենդի տեսանելիության ապահովման և մարքեթինգային արշավների իրականացման համար՝ նպաստելով ընկերության վաճառքների աճին։
- • Կատարել շուկայի ուսումնասիրություն, վերլուծություն՝ մրցակիցների, գների, և հաճախորդների նախասիրությունների տեսանկյունից;
- • Հետազոտել նոր տենդենցներ, արտադրանքներ և պահանջարկներ;
- • Աջակցել վաճառքի խթանման արշավների (promotions), ցուցահանդեսների և միջոցառումների կազմակերպմանը։
- • Մշակել մարքեթինգային բովանդակություն (բուկլետներ, կատալոգներ, ապրանքի նկարագրություններ);
- • Աջակցել նոր ապրանքատեսակների շուկա մուտքի գործընթացին;
- • Կառավարել ընկերության սոցիալական մեդիայի էջերը (Facebook, Instagram, LinkedIn և այլն);
- • Աշխատել գովազդային հարթակների (Google Ads, Meta Ads) հետ՝ խթանելով վաճառքները;
- • Ապահովել բրենդի ճանաչելիությունն ու համապատասխանությունը ընկերության արժեքներին;
- • Հետևել բրենդի տեսողական և բովանդակային հետևողականությանը բոլոր հարթակներում;
- • Համագործակցել վաճառքի, արտադրության և ներմուծման բաժինների հետ՝ միասնական մարքեթինգային մոտեցում ապահովելու նպատակով;
- • Կապ պահպանել գովազդային գործակալությունների, տպարանների և դիզայներների հետ;
- • Մոնիթորինգ անել մարքեթինգային արշավների արդյունավետությունը և կազմել հաշվետվություններ;
- • Առաջարկել բարելավումներ՝ ելնելով տվյալների վերլուծությունից։
Անհրաժեշտ պահանջներ՝
- • Բարձրագույն կրթություն մարքեթինգի, կառավարման, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում;
- • Նվազագույնը 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ;
- • Microsoft Office փաթեթի, Adobe Photoshop, Illustrator կամ Canva, թվային մարքեթինգի գործիքների իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- • Հայերենի և ռուսերենի լավ իմացություն:
Հմտություններ
- • Մանրուքների նկատմամբ ուշադրություն
- • Հաճախորդակենտրոն մոտեցում և մտածելակերպ
- • Առաջնահերթությունների սահմանման հմտություններ
- • Ստրատեգիկ մտածողություն և վերլուծական հմտություններ
- • Որոշումներ կայացնելու հմտություններ, գործողությունների բաշխման հմտություններ
- • Թիմային աշխատանքի և հաղորդակցման հմտություններ
- • Ճկունություն և հարմարվողականություն
- • Սթրեսակայունություն
- • Ժամանակի կառավարման և վերջնաժամկետներին հետևելու ունակություն
- • Կազմակերպչական և պրոյեկտների կառավարման հմտություններ
Առավելություններ՝
- • Բարենպաստ աշխատանքային պայմաններ;
- • Մրցակցային աշխատավարձ՝ ըստ թեկնածուի փորձի և որակավորման;
- • Ընկերության արտադրանքի և ներկրվող ապրանքների հատուկ զեղչի տրամադրման հնարավորություն;
- • Ճաշարանի և ծառայողական ավտոբուսի առկայություն