Մարքեթինգի մասնագետ

 

“Մեհրաբյան և Որդիներ” ընկերությունը աշխատանքի է հրավիրում Մարքեթինգի մասնագետի, ով պատասխանատու է լինելու ընկերության շուկայի վերլուծության, ապրանքատեսականու առաջխաղացման, թվային մարքեթինգի, բրենդի տեսանելիության ապահովման և մարքեթինգային արշավների իրականացման համար՝ նպաստելով ընկերության վաճառքների աճին։

  • •    Կատարել շուկայի ուսումնասիրություն, վերլուծություն՝ մրցակիցների, գների, և հաճախորդների նախասիրությունների տեսանկյունից;
    • •    Հետազոտել նոր տենդենցներ, արտադրանքներ և պահանջարկներ;
    • •    Աջակցել վաճառքի խթանման արշավների (promotions), ցուցահանդեսների և միջոցառումների կազմակերպմանը։
    • •    Մշակել մարքեթինգային բովանդակություն (բուկլետներ, կատալոգներ, ապրանքի նկարագրություններ);
    • •    Աջակցել նոր ապրանքատեսակների շուկա մուտքի գործընթացին;
    • •    Կառավարել ընկերության սոցիալական մեդիայի էջերը (Facebook, Instagram, LinkedIn և այլն);
    • •    Աշխատել գովազդային հարթակների (Google Ads, Meta Ads) հետ՝ խթանելով վաճառքները;
    • •    Ապահովել բրենդի ճանաչելիությունն ու համապատասխանությունը ընկերության արժեքներին;
    • •    Հետևել բրենդի տեսողական և բովանդակային հետևողականությանը բոլոր հարթակներում;
    • •    Համագործակցել վաճառքի, արտադրության և ներմուծման բաժինների հետ՝ միասնական մարքեթինգային մոտեցում ապահովելու նպատակով;
    • •    Կապ պահպանել գովազդային գործակալությունների, տպարանների և դիզայներների հետ;
    • •    Մոնիթորինգ անել մարքեթինգային արշավների արդյունավետությունը և կազմել հաշվետվություններ;
    • •    Առաջարկել բարելավումներ՝ ելնելով տվյալների վերլուծությունից։

Անհրաժեշտ պահանջներ՝

  • •    Բարձրագույն կրթություն մարքեթինգի, կառավարման, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում;
  • •    Նվազագույնը 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ;
  • •    Microsoft Office փաթեթի, Adobe Photoshop, Illustrator կամ Canva, թվային մարքեթինգի գործիքների իմացությունը կդիտվի որպես առավելություն;
  • •    Հայերենի և ռուսերենի լավ իմացություն:

Հմտություններ

  • •    Մանրուքների նկատմամբ ուշադրություն
  • •    Հաճախորդակենտրոն մոտեցում և մտածելակերպ
  • •    Առաջնահերթությունների սահմանման հմտություններ
  • •    Ստրատեգիկ մտածողություն և վերլուծական հմտություններ
  • •    Որոշումներ կայացնելու հմտություններ, գործողությունների բաշխման հմտություններ
  • •    Թիմային աշխատանքի և հաղորդակցման հմտություններ
  • •    Ճկունություն և հարմարվողականություն
  • •    Սթրեսակայունություն
  • •    Ժամանակի կառավարման և վերջնաժամկետներին հետևելու ունակություն
  • •    Կազմակերպչական և պրոյեկտների կառավարման հմտություններ

Առավելություններ՝

  • •    Բարենպաստ աշխատանքային պայմաններ;
  • •    Մրցակցային աշխատավարձ՝ ըստ թեկնածուի փորձի և որակավորման;
  • •    Ընկերության արտադրանքի և ներկրվող ապրանքների հատուկ զեղչի տրամադրման հնարավորություն;
  • •    Ճաշարանի և ծառայողական ավտոբուսի առկայություն