Շուկայի Զարգացման Պատասխանատու INNOTEK LLC
“Իննոթեկ” ընկերությունը աշխատանքի է հրավիրում շուկայի զարգացման պատասխանատուի/վաճառքի մասնագետի, Ընկերության զարգացող թիմը համալրելու համար։ ՇԶՊ/Վաճառքի մասնագետը պատասխանատու է լինելու ընկերության արտադրանքի և ծառայությունների արդյունավետ ներկայացման, հաճախորդների հետ համագործակցության և վաճառքի գործընթացի կառավարման համար։
Աշխատանքային պարտականություններ՝
• Շուկայի, մրցակցության և նոր տենդենցների մշտական վերլուծություն;
• Նոր B2B հաճախորդների որոնում, պոտենցիալ հաճախորդների բազայի ստեղծում և պարբերական թարմացում;
• Հաճախորդների կարիքների վերլուծություն և անհատական մոտեցմամբ ապրանքային լուծումների առաջարկում;
• Ընկերության արտադրանքի մանրամասն ներկայացում՝ դիզայնային, տեխնիկական և որակական առանձնահատկությունների ընդգծմամբ;
• Ոլորտի ճարտարապետների, դիզայներների, շինարարների հետ մասնագիտական կապերի ստեղծում, պահպանում;
• Առաջարկների պատրաստում ըստ հաճախորդի պահանջների՝ հաշվի առնելով գնային քաղաքականությունը, ժամկետները և պայմանները;
• Պայմանագրերի քննարկում, առևտրային բանակցությունների վարում;
• Վաճառքի գործընթացի համակարգում մինչև վերջնական գործարքի կնքում;
• Պատվերի ընդունումից մինչև մատակարարում՝ արտադրանքի առաքման, որակի և ժամկետների վերահսկում;
• Տեղեկատվության պարբերական փոխանցում հաճախորդին պատվերի ընթացքի վերաբերյալ;
• Վաճառքից հետո սպասարկում (after-sales service), հարցերի լուծում, հաճախորդի բավարարվածության գնահատում;
• Վաճառքների վերաբերյալ պարբերական հաշվետվությունների ներկայացում ղեկավարությանը;
• CRM համակարգի և փաստաթղթաշրջանառության վարում՝ տվյալների մուտքագրում, արխիվացում, փաստաթղթերի պատշաճ պահպանում;
• Ընկերության ներկայացում մասնագիտացված ցուցահանդեսներին, սեմինարներին և հանդիպումներին;
• Նոր գործընկերային կապերի ձևավորում և բրենդի ճանաչելիության բարձրացում։
Անհրաժեշտ պահանջներ՝
• Բարձրագույն կրթություն, ցանկալի է կառավարման, վաճառքի և մարքեթինգի ոլորտում;
• Խոշոր բիզնեսի (B2B) վաճառքի և ծառայությունների ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն;
• B2B ոլորտի խոշոր հաճախորդների ներգրավման և զարգացման ապացուցված փորձ;
• Հաճախորդի բիզնեսի առանձնահատկությունների խորը ըմբռնում և ուսումնասիրություն;
• Ընկերության Middle և Top մակարդակի կառավարման ներկայացուցիչների հետ բանակցություններ վարելու փորձ;
• Արդյունավետ հաղորդակցման հմտություններ, հետևողականություն, մեծ քանակությամբ տեղեկատվության հետ աշխատելու հմտություններ, ռազմավարական մտածողություն;
• Ռուսերենի իմացություն (անգլերենը՝ցանկալի);
• MS Office-ի իմացություն:
Առավելություններ՝
• Բջջային կապ;
• Մրցակցային աշխատավարձ, մշակված բոնուսային համակարգ;
• Ընկերության ապրանքատեսականու ձեռքբերման դեպքում հատուկ զեղչի տրամադրում։