Շուկայի Զարգացման Պատասխանատու INNOTEK LLC

 

“Իննոթեկ” ընկերությունը աշխատանքի է հրավիրում շուկայի զարգացման պատասխա­նատուի/վաճառքի մասնագետի, Ընկերության զարգացող թիմը համալրելու համար։ ՇԶՊ/Վաճառքի մասնագետը պատասխանատու է լինելու ընկերության արտադրանքի և ծառայությունների արդյունավետ ներկայացման, հաճախորդների հետ համագործակցության և վաճառքի գործընթացի կառավարման համար։

Աշխատանքային պարտականություններ՝

  • •   Շուկայի, մրցակցության և նոր տենդենցների մշտական վերլուծություն;

  • •   Նոր B2B հաճախորդների որոնում, պոտենցիալ հաճախորդների բազայի ստեղծում և պարբերական թարմացում;

  • •   Հաճախորդների կարիքների վերլուծություն և անհատական մոտեցմամբ ապրանքային լուծումների առաջարկում;

  • •   Ընկերության արտադրանքի մանրամասն ներկայացում՝ դիզայնային, տեխնիկական և որակական առանձնահատկությունների ընդգծմամբ;

  • •   Ոլորտի ճարտարապետների, դիզայներների, շինարարների հետ մասնագիտական կապերի ստեղծում, պահպանում;

  • •   Առաջարկների պատրաստում ըստ հաճախորդի պահանջների՝ հաշվի առնելով գնային քաղաքականությունը, ժամկետները և պայմանները;

  • •   Պայմանագրերի քննարկում, առևտրային բանակցությունների վարում;

  • •   Վաճառքի գործընթացի համակարգում մինչև վերջնական գործարքի կնքում;

  • •   Պատվերի ընդունումից մինչև մատակարարում՝ արտադրանքի առաքման, որակի և ժամկետների վերահսկում;

  • •   Տեղեկատվության պարբերական փոխանցում հաճախորդին պատվերի ընթացքի վերաբերյալ;

  • •   Վաճառքից հետո սպասարկում (after-sales service), հարցերի լուծում, հաճախորդի բավարարվածության գնահատում;

  • •   Վաճառքների վերաբերյալ պարբերական հաշվետվությունների ներկայացում ղեկավարությանը;

  • •   CRM համակարգի և փաստաթղթաշրջանառության վարում՝ տվյալների մուտքագրում,  արխիվացում, փաստաթղթերի պատշաճ պահպանում;

  • •   Ընկերության ներկայացում մասնագիտացված ցուցահանդեսներին, սեմինարներին և հանդիպումներին;

  • •   Նոր գործընկերային կապերի ձևավորում և բրենդի ճանաչելիության բարձրացում։

Անհրաժեշտ պահանջներ՝

  • •   Բարձրագույն կրթություն, ցանկալի է կառավարման, վաճառքի և մարքեթինգի ոլորտում;

  • •   Խոշոր բիզնեսի (B2B) վաճառքի և ծառայությունների ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն;

  • •   B2B ոլորտի խոշոր հաճախորդների ներգրավման և զարգացման ապացուցված փորձ;

  • •   Հաճախորդի բիզնեսի առանձնահատկությունների խորը ըմբռնում և ուսումնասիրություն;

  • •   Ընկերության Middle և Top մակարդակի կառավարման ներկայացուցիչների հետ բանակցություններ վարելու փորձ;

  • •   Արդյունավետ հաղորդակցման հմտություններ, հետևողականություն, մեծ քանակությամբ տեղեկատվության հետ աշխատելու հմտություններ, ռազմավարական մտածողություն;

  • •   Ռուսերենի իմացություն (անգլերենը՝ցանկալի);

  • •   MS Office-ի իմացություն:

Առավելություններ՝

  • •   Բջջային կապ;

  • •   Մրցակցային աշխատավարձ, մշակված բոնուսային համակարգ;

  • •   Ընկերության ապրանքատեսականու ձեռքբերման դեպքում հատուկ զեղչի տրամադրում։

  •